Hyundai ընկերությունը կներկայացնի Marvel –ի սուպերհերոս Iron Man-ին նվիրված Kon  հատուկ կոմպակտ քրոսօվերը։Նորույթը կոչվելու է Iron Man Edition ու ցուցադրվելու է Comic Con ցուցահանդեսում Սան Դիեգոյում։ Մեքենայի արտադրությունը սկսվելու է այս տարվա դեկտեմբերին։ Վաճառքը կսկսվի հաջորդ տարի։ Նորույթը թողարկվելու է սահմանափակ քանակով, հայտնում է  Autonews-ը ։

Մեքենան ունի նոր առջևի օպտիկա ՝ արտասովոր լույսերով, որոնք հիշեցնում են Երկաթե մարդու դիմակը։Մեքենայի վրա կան նաև Stark Industries –ի պիտակներ, իսկ 18 դյույմանոց  սկավառակների վրա Երկաթե մարդն է պատկերված։ Քրոսօվերը մոխրագույն է։

Սալոնում դիսփլեյն ու կենտրոնական կոնսոլը ձևավորված են Երկաթե մարդու ոճով։