Միսուրի նահանգում Թեյբլ Ռոք լճում խորտակված զբոսանավի կապիտանն ուղևորներին ասել էր, որ փրկարարական ժիլետներ հագնելու անհրաժեշտություն չկա։ Այդ մասին նախօրեին Fox հեռուստաալիքին պատմել էր փրկված ուղևորուհիներից մեկը՝ Տիա Կոուլմենը, որը այյդ ողբերգության հետևանքով կորցրել է իր չորս հարազատներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ կապիտանը ասել է իրենց, որ «պետք չէ հագնել փրկարարական ժիլետներ» դրա համար էլ կնոջ ընտանիքի անդամներից ոչ մեկը չէր հագել։ Քոուլմենը վստահ է, որ զոհերի քանակն ավելի քիչ կլիներ , եթե ուղևորները  չհետևեին կապիտանի խորհրդին, քանի որ մարդիկ պարզապես չեն հասցրել վերջին պահին հագնել ժիլետները։

«11 մարդուց միայն երկուսով ենք ողջ մնացել՝ ես ու իմ զարմիկը։ Ես կորցրել եմ իմ բոլոր զավակներին»,- ասել է կինը։

Ամֆիբիա նավը Թեյբլ Ռոք լճում խորտակվել էր հուլիսի 19-ին բարձրացած փոթորկի պատճառով։ Զոհվել էր 17 մարդ, փրկվել 13-ը ։