«Փաստ» թերթը գրում է. «Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը յոթ անշարժ եւ երեք շարժական գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: 

Մուրադյանը հայտարարագրել  է վեց հողամաս եւ մեկ բնակարան: Նրան են պատկանում նաեւ «VAZ 2115–199», «FORD MONDEO 2.0 I» եւ «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենաները:

2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն էլ դրամական միջոցները նախորդ տարի փոքր – ինչ նվազել են: 2017 թ. սկզբին ունեցել է 10 միլիոն դրամ ու 14 հազար ԱՄՆ դոլար, իսկ նույն տարվա վերջին՝ 6 միլիոն 500 հազար դրամ ու 14 հազար դոլար: Իսկ տարեկան եկամուտները կազմել են 2 միլիոն 211 հազար դրամ, որը նրա՝ քաղաքապետի պաշտոնում ստա ցած «ռոճիկն» է:

Մուրադյանը մինչ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը աշխատել  է «Սեւան» ազգային պարկում՝ որպես տնօրենի տեղակալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում