Մեքսիկայում սպանվել է Միչոական նահանգի Բուենավիստայի քաղաքապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Excelsior պորտալը։

Էլիսեո Դելգադոյի վրա կրակել են անհայտ անձիք հենց քաղաքապետարանի շենքի մուտքի դիմաց։ Զոհվածը քաղաքապետ էր ընտրվել «Միասին կերտենք պատմություն» կոալիցիայից։

Դելգադոն  հուլիսի 20 –ին Մեքսիկայում սպանված երրորդ պաշտոնյան է։

Վերջին տարիներին Մեքսիկայում տարածվում է բռնության ալիքը, որը մեծամասամբ պայմանավորված է ԱՄՆ կոկաինի տարանցման վերահսկողության համար թմրակարտելների միջեւ դիմակայությամբ։ Միայն նախընտրական ժամանակաշրջանում սպանվել է ավելի քան 520 քաղաքական գործիչ ու պետծառայող ։