Ամերիկյան Հյուսթոն քաղաքում անհայտ անձը կրակել ու սպանել է ԱՄՆ նախկին  նախագահ Ջորջ Բուշ -ավագի  սրտաբանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին ։

Դեպքը տեղի է ունեցել Թեքսասի բուժկենտրոնից ոչ հեռու։ Զոհն ու մարդասպանը հեծանիվներով իրար ընդառաջ էին գալիս։ Երբ նրանք հավասարվել են, հանցագործը երկու կրակոց է արձակել։ Բժիշկ Մարկ Հաուսնեխտը մահացել է ստացված վիրավորումներից։

Մարդասպանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Հանցագործը 30 տարեկան սպիտակամորթ կամ լատինաամերիկացի տղամարդ էր , սափված, արևապաշտպան ակնոցով ու բեյսբոլի գլխարկով։ Նա ժիլետով ու կիսատաբատով էր։