Բրիտանական  Էյմսբերիում նյարդային – պարալիտիկ նյութից տուժած Չարլի Ռոուլին դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է iz.ru –ն, վկայակոչելով Սոլսբերիի բուժհաստատության միջին անձնակազմի ղեկավար Լորն Ուիլքինսոնին։

Ուիլքինսոնը նշել է, որ տուժածը սարսափելի փորձություն է հաղթահարել ու հիվանդանոցի բոլոր աշխատակիցների անունից Ռոուլիինն մաղթել է շուտափույթ ապաքինում ։

Հիվանդանոցում իրականացվել է վարակազերծում։

«Մենք արել ենք դա  և որպեսզի նրան օգնենք ապաքինվել , և որպեսզի չմնա որևէ աղտոտում, որը կարող է վնասել նրան, կամ մեկ ուրիշին, ով նրա հետ շփում կունենա»,- ասվում է Ուիլքինսոնի հայտարարության մեջ։

Ռոուլին ու նրա ընկերուհուն՝ բրիտանուհի Դոն Սթերջեսին հայտնաբերել էին անգիտակից վիճակում հուլիսի 4-ին։ Չորս օր անց 44-ամյա կինը մահացել էր։

Ռոուլին հուլիսի 10-ին ուշքի էր եկել, հաջորդ օրը ոստիկանները կարճ խոսել էին նրա հետ, սակայն խոսակցության մանրամասները չեն հայտնում։

Լոնդոնը պնդում է, որ Ռոուլին ու Սթերջենսը թունավորվել էին «Նովիչոկ» նյութով, որից մարտին թունավորվել էին բրիտանացի լրտես ու Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը ու նրա դուստրը՝ Յուլիան։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության  նախարարը տեղի ունեցածի պատասխանատու էր հայտարարել Ռուսաստանին։