Հանրապետական սենատորները դադարեցրել են չինական ZTE հեռահաղորդակցության ընկերության հանդեպ պատժամիջոցային ռեժիմը վերականգնելու փորձերը , հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Սենատորները համապատասխան հոդվածը ավելացրել էին ռազմական բյուջեի մասին օրինագծում, սակայն Ներկայացուցիչների պալատը այդ օրինագծին հավանություն է տվել կրճատ տեսքով՝ այնտեղից հանելով ZTE –ի մասին դրույթը։ Ի վերջո, օրինագծի վերջնական տարբերակը, որի շուրջ քվեարկությունը պետք է անցնի հաջորդ շաբաթ, չի ներառելու պատժամիջոցներ չինական ընկերության նկատմամբ։
Սա նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակն է, որը մինչ այդ հանդես էր եկել ZTE-ի պաշտպանությամբ։
Անցած շաբաթ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտնել էր, որ ZTE-ի հանդեպ պատժամիջոցները չեղարկվել են։
ZTE-ն հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ Իրան ու Հյուսիսային Կորեա էլեկտրոնիկա ու տեխնոլոգիաներ մատակարարումների համար, ինչը ամերիկյան էմբարգոյի խախտում է։