Իսպանիայի դատարանը կոռուպցիայի գործով քննություն է նախաձեռնել, որով անցնում է նախկին թագավոր Խուան Կառլոս I-ը, որը գահակալել է 1975-ի նոյեմբերից 2014-ի հունիս: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մադրիդի դատարանի ներկայացուցչին: Նրանց տեղեկություններով՝ մեկ օր առաջ դատական նիստին է կանչվել ոստիկանության նախկին սպա Ժոզե Մանուել Վիլյարեխոն:

Այս գործում իրեղեն ապացույցների թվում է ձայնագրություն, որում ենթադրաբար խոսակցությունն ընթանում է Վիլյարեխոյի, եւս մեկ տղամարդու, ինչպես նաեւ նախկին թագավորին լավ ծանոթ կնոջ միջեւ: Նա Խուան Կառլոսին I-ին մեղադրում է կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ:

Իր ծառայությունների համար Խուան Կառլոս I-ն ապօրինաբար ստացել է մի քանի տասնյակ միլիոն եվրոյի պարգեւատրում, պնդում է կանացի ձայնը: Դրածոյի մասնակցությունը միապետին թույլ է տվել հարկային մարմիններից գաղտնի փողով եւ ակտիվներով գործարքներ կատարել: Կինը պնդում է, որ հենց ինքն էր դրածոն: