Ուկրաինան եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ բանակցություններ է վարում Ազովի ծովի շրջափակման պատճառով ՌԴ սեւծովյան նավահանգիստների դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Մենք մեր եվրոպական եւ ամերիկյան գործընկերների հետ բանակցություններ ենք վարում Ազովի ծովի եւ Ազովի ծովում ուկրաինական նավահանգիստների շրջափակման պատճառով ՌԴ սեւծովյան նավահանգիստների դեմ պատժամիջոցներ սահմանելու շուրջ»,- նշել է Օմելյանը:

«Մենք տեսնում ենք, որ պատժամիջոցային ալիքը չի հանդարտվում, հակառակը՝ մեծանում է: ԱՄՆ Կոնգրեսում վերջին քննարկումը պատժամիջոցների ցանկի ընդլայնման եւ ընդհանրապես Ռուսաստանը որպես ահաբեկչությանը հովանավորող երկիր ճանաչելու հնարավորության հարցերով, առավել քան համարժեք պատասխան է ՌԴ բոլոր սանձարձակություններին: Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ից արդեն 6 մարդ, որոնք մասնակցել են այդ կամուրջի կառուցմանը, պատժամիջոցների տակ են»,- ասել է Օմելյանը: