Հուլիսի 20-ին՝ ժամը 11.35-ին, Բավրայի սահմանային ացակետում հայտնաբերվել եւ ոստիկանություն է բերման ենթարկվել, 2016թ. հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության Կախուլ քաղաքի ՆԳԲ-ի կողմից ՄՀ քր. օր. 264 հոդ.1-ին մասի մեղադրանքով /ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը/ հետախուզման մեջ գտնվող Ուկրաինայի քաղաքացի՝ Սերգեյ Շ.-ն:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: