Ոչ մի երկիր հանդես չի գա ՌԴ սեւծովյան նավահանգիստների դեմ պատժամիջոցների սահմանման օգտին, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Վիկտոր Վոդոլացկին՝ մեկնաբանելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանի հայտարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Բոլոր միջազգային լոգիստիկ կենտրոնները եւ միջազգային տրանսպորտային ընկերությունները աշխատում են, այդ թվում, նաեւ Ռուսաստանի տարածքով, մեր նավահանգստային կառույցների միջոցով՝ ե՛ւ Կասպից, ե՛ւ Սեւ ծովերում: Ուստի ոչ մի երկիր դրան չի դիմի, քանի որ նրանք պատժամիջոցների պատճառով առանց այն էլ շատ կորուստներ են ունեցել»,- ասել է Վոդոլացկին:

Ուկրաինան ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում ՌԴ սեւծովյան նավահանգիստների դեմ պատժամիջոցներ սամանելու շուրջ