Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Որպես հուլիսի 15-ին Մոսկվայում կայացած բանակցությունների շարունակություն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են մի շարք հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է հատկացվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հումանիտար հարցերին, այդ թվում՝ Արեւելյան Գուտայի բնակչությանը աջակցություն ցույց տալու համատեղ ռուս-ֆրանսիական նախաձեռնությանը: