Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ երեկ` հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ սոցիալական ցանցերը «փոթորկող» ոչ մի թեմայով իրեն հարց չի ուղղվել:

«Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում։ Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ։ Թե՞ այլ պատճառներ գոյություն ունեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը։