Քիմիական պաշտպանության ստորաբաժանման մասնագետները, շարունակելով փնտրել «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքերը, այժմ ստուգում են Սոլսբերիի Queen Elizabeth զբոսայգու հասարակական զուգարանները: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, «Նովիչոկ»-ով թունավորման գործով քննչական գործողությունների մասին մանրամասները շաբաթ օրը ներկայացրել է Sky News հեռուստաալիքը:

Հետաքննությունը գտնում է, որ 44-ամյա Դոն Սթերջեսը եւ 45-ամյա Չարլզ Ռոուլին կարող էին ենթարկվել նյարդային պարալիտիկ նյութի ազդեցությանն այս զբոսայգում: Հեռուստաընկերությունը նշում է, որ  մասնագետներն աշխատում են հակագազերով եւ քիմիական պաշտպանության հագուստով: Ավելի վաղ Սոլսբերիում եւ հարեւան Էյմսբերիում ոստիկանությունը հինգ վայր էր պարզել, որոնք կարող են պոտենցիալ վտանգ նորկայացնել մարդկնաց համար: