Երեւանում, այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի եւ Օգանովի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 29-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած Chrysler մակնիշի 16 ԼՍ 947 համարանիշի եւ 63-ամյա Հարություն Հ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 33 OP 640 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Chrysler-ի վարորդը, իսկ վաղը պետք է տեղի ունենար նրա հարսանիքը։