Լյուբեկ քաղաքի դատախազությունը, որտեղ հուլիսի 20-ին հարձակում էր տեղի ունեցել ավտոբուսի ուղեւորների վրա, կասկածյալի դեմ մեղադրանք է առաջադրել մահափորձի, ծանր մարմնական վնասվածքների եւ հրդեհման փորձի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, շաբաթ օրը հայտնել է ատյանը:

Ձերբակալվածը 34-ամյա էթնիկ իրանցի է, որը երկար ժամանակ ապրում է Գերմանիայում եւ  գերմանական անձնագիր ունի: Ուրբաթ օրը նա դանակով հարձակվել էր ավտոբուսի ուղեւորների վրա: Վերջին տվյալներով, 10 մարդ էր տուժել:

Բացի այդ, բացի այդ տղամարդը պայուսակը գցել է գետնին, որտեղից ծուխ է դուրս եկել. Ամենայն հավանականությամբ, նա փորձում էր հրդեհել ավտոբուսի սրահը: Միջադեպից անմիջապես հետո հաջողվել է նրան օպերատիվ կերպով ձերբակալել:

Հետաքննության հետ կասկածյալը հրաժարվում է համագործակցել: Նրա շարժառիթները դեռ հայտնի չեն, սակայն իրավապահ մարմիններն ահաբեկչական դրդապատճառները բացառում են: Լրատվամիջոցները գրում են, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի: