Facebook-ը հայտնել է Crimson Hexagon վերլուծական ընկերության հետ համագործակցությունը կասեցնելու մասին, որ պարզի, թե ինչպես է այդ ընկերությունը հավաքում եւ տարածում Facebook եւ Instagram սոցցանցերի օգտատերերի տվյալները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

The Wall Street Journal թերթի տվյալներով, Crimson Hexagon-ի (ընկերությունը տեղակայված է Բոստոնում) հաճախորդներից է ռուսական կազմակերպությունը, որը կապված է Կրեմլի հետ։

Facebook-ում նշել են, որ Crimson Hexago-ը համագործակցում է հետաքննության հետ, եւ դեռեւս չկա որեւէ ապացույց, որ տեղեկատվություն է տարածել ոչ պատշաճ կերպով:

Իր հերթին, Քրիս Բրայհամը՝ Crimson Hexagon-ի թոփ մենեջերներից մեկը, գրել է բլոգում, որ իր ընկերությունը «հավաքում է միայն բաց տվյալներ սոցիալական մեդիայից, որոնց յուրաքանչյուրը կարող է մուտք ունենալ»: