Իրանի գերագույն առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին սատարել է երկրի նախագահ Հասան Ռոհանիի առաջարկը նավթի մատակարարումները արգելափակելու մասին, հաղորդում է DW-ն։

«Եթե իրանական նավթի արտահանումն արգելափակվի, ապա տարածաշրջանում ոչ մի այլ երկիր եւս չի արտահանի»,-ասված է Խամենեիի հայտարարությունում։

Խամենեին նաեւ կոչ է արել Իրանի ԱԳ նախարարին խստորեն հետեւել այս հարցում նախագահի դիրքորոշմանը։ Ռոհանին նախօրեին սպառնացել էր դադարեցնել Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները դեպի միջազգային շուկա այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հասնի այլ երկրների կողմից իրանական նավթի գնումների կրճատմանը: