Իսպանիայում պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ է ընտրվել 37-ամյա Պաբլո Կասադոն։ Մադրիդում հուլիսի 21-ին Կասադոյի թեկնածությանը աջակցություն է հայտնել կուսակցության համագումարի 1701 մասնակից, իսկ նրա մրցակից, կառավարության նախկին փոխվարչապետ Սորայա Սաենսի օգտին քվեարկել է 1250 մարդ, հայտնում է DW-ն։

Կասադոն, որն ունի տնտեսագիտական եւ իրավաբանական կրթություն, իրեն անվանել է «թարմացումներ կրող թեկնածու»: Նրա հաղթանակը խոսում է ԺԿ-ում սերնդափոխության մասին, գրում է AFP-ն։  

Կասադոն այս պաշտոնում փոխարինել է Մարիանո Ռոխոյին, որը հեռացել է այս պաշտոնից այն բանից հետո, երբ հունիսի 1-ին նրա կառավարությունը անվստահության քվե ատացավ՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ։