Եթովպիայի ոստիկանությունը ձերբակալել է սկսնակ «առաքյալին», որը փորձել է վերակենդանացնել մահացածին, հայտնում է BBC-ն։

Ամեն ինչ տեղի ունեցել Օրոմիա շրջանի Գալիլեյ ոչ մեծ քաղաքում։ Առողջապահության ոլորտի աշխատակից Գետայակալ Աելեն հայտարարել է, որ կարող է կյանք վերադարձնել մահացած Բելայա Բիֆթին։ Նա մահացածի հարազատներին պատմել է Ղազարի մասին, որին, Նոր Կտակարանի համաձայն, Հիսուսը հարություն է տվել մահվանից 4 օր անց։ Հարազատները հավատացել են եւ համաձայնել արտաշիրիմում անել։

Փորձելով մահացածին վերակենդանացնել՝ Աելեն պառել է դիակի վրա եւ սկսել է բղավել՝ «Բելա՛յ, վե՛ր կաց»։

Նրա գործողությունները հաջողությամբ չեն պսակվել եւ մահացածի հարազատները զայրույթով հարձակվել են «առաքյալի» վրա։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը՝ փրկելով Աելեին մահացածի մտերիմներից, բայց ձերբակալել են դիակի անարգման համար։