Բնիկ ժողովուրդների հարցերով բրազիլիական գործակալությունը (Funai) տեսանյութ է հրապարակել, որում հայտնվել է «աշխարհի ամենամիայնակ մարդը»՝ ցեղի վերջին մարդը, որն ապրում է ամազոնյան ջունգլիներում, փոխանցում է BBC-ն։

Գործակալությունը հետեւել է տղամարդուն 1996 թվականից, որը, ենթադրաբար, 50 կամ ավելի տարեկան է։ Funai-ն պետք է հաստատի, որ ցեղի անդամը դեռեւս ողջ է, որ երկարաձգի Ռոնդոնիա նահանգի ջունգլիներում գործունեության սահմանափակման ժամկետը։

Այս տղամարդու մասին ոչ մի տեղեկություն չկա, չնայած բազմաթիվ հոդվածներ ու գրքեր են գրվել նրա մասին։ Ենթադրվում է, որ նա իր համայնքի միակ անդամն է, որը ողջ է մնացել 1995 թվականին ֆերմերների հարձակումից հետո։

Funai-ի փորձագետները նշում են, որ տղամարդը առողջ տեսք ունի, որսորդությամբ է զբաղվում, պապայա եւ եգիպտացորեն է աճեցնում։