Նորվեգական թեթեւաշարժ ուղղաթիռը, որի սրահում 2 մարդ է եղել շաբաթ օրը կործանվել է Ֆինլանդիայի հարավում՝ Էնոնտեկիյո համայնքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Փրկարար ծառայությունում նշել են, որ որոնողական աշխատանքները համակարգում են ֆիննական կողմի հետ։ Նորվեգիայից դեպքի վայր է մեկնել շտապօգնության 2 ուղղաթիռ։

Այդ շրջանում, ըստ Նորվեգիայի իշխանությունների, բարենպաստ եղանակ է, իսկ կործանման պատճառն անհայտ է մնում։