Բրիտանացի թոշակառու Մայքլ Ռինգը (Michael Ring) կարողացել է ետ մղել երկու կողոպտիչներին բիլիարդի կիի օգնությամբ, հայտնում է Daily Mail-ը։

Երկու անծանոթներ 2017 թվականի օգոստոսին փորձել են ներթափանցել 85-ամյա թոշակառուի տուն, երբ նա քնած է եղել։ Սակայն Մայքլը նկատել է չարագործներին, եւ նրանց միջեւ դաժան պայքար է ծավալվել։ Հանցագործները՝ Ռոդերիկ Մակդոնալդը եւ Սթիվեն Սայմոնը ծեծել են թոշակառուին, որն էլ դիմակայել է նրանց բիլիարդի կիով։ Արդյունքում, վերջինիս հաջողվել է հարվածել կողոպտիչներից մեկի դեմքին։

Մայքլի մոտ ողնաշարի սկավառակների  եւ կողոսկրերի կոտրվածք է ախտորոշվել, ինչպես նաեւ այլ վնասվածքներ, կտրվածքներ ու ուղեղի ցնցում։

Լուտոնի դատարանը Մակդոնալդին եւ Սայմոնին 12 եւ 14 տարվա ազատազրկման է դատապարտել։