Հնդկաստանի Ռաջաստան նահանգում մի քանի հնդիկներ մահմեդականին, որին կասկածել են կովերի մաքսանենգության մեջ, ծեծելով սպանել են, հայտնում է Reuters-ը։

Ակբար անունով ֆերմերը եւ եւս մի տղամարդ, որին հաջողվել է փախչել, կովին տարել են իրենց գյուղ, երբ իրենց վրա են հարձակվել առնվազն 5 մարդ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը Ակբարին հասցրել է հիվանդանոց (վերջինս միայն անունն է ասել) , սակայն մահացել է ճանապարհին։ «Մենք հետաքննություն կանցկացնենք եւ կձերբակալենք կասկածյալներին»,-հայտնել է ոստիականության ներկայացուցիչը։

Կովերին վնաս պատճառելու համար վրեժը դարձել է սովորական երեւույթ այն բանից հետո, երբ 2014-ին իշխանության եկավ վարչապետ Ներենդա Մոդին եւ նրա Հնդկական ժողովրդական կուսակցությունը, որին հաճախ կոչվում են հնդկական ազգայնականության կուսակցություն: