Շվեյցարիական շոկոլադ արտադրող Toblerone-ը Մեծ Բրիտանիայում վաճառքի համար որոշել է վերադառնալ շոկոլադի սալիկների նախկին դիզայնին, փոխանցում է BBC-ն։

2016 թվականին լեգենդար շոկոլադ արտադրող Mondelez International ընկերությունը հայտարարել էր, որ Բրիտանիայում Toblerone-ը կվաճառվի փոքր-ինչ փոփոխված տարբերակով՝ եռանկյունիների միջեւ ավելի լայն տարածությամբ։

Mondelez-ում այն ժամանակ դիզայնի փոփոխությունը բացատրել են արտադրանքի քաշը նվազեցնելու ահնրաժեշտությամբ, սակայն այս շոկոլադի բրիտանացի սիրահարներին վրդովեցրել էր նորույթը։

Այժմ սալիկները կծանրանան 150-200 գրամով, ինչպես նաեւ կունենան նախկին դիզայնը։