Ford ընկերությունը ներկայացրել է նոր նախագծված դիսփլեյ իր ավտոմեքենաների համար, որոնք վաճառվում են եվրոպական շուկայում։ Autonews.ru-ն հայտնում է, որ նոր դիսփլեյը առանձնանում է բարձր լուսավորությամբ եւ դիտարկման մեծ անկյամբ, ինչպես նաեւ հատուկ ծածկույթով, որը թույլ է տալիս օգտվել բեւեռացված ակնոցներով։

«Կրելով բեւեռացված ֆիլտրով ակնոցը՝ վարորդը կարող է պաշտպանել իրեն արեւի շողերից, բայց նա ստիպված կլինի հայացքը ճանապարհից թեքել դեպի սարքը, քանի որ նախագծված դիսփլեյի պատկերը նրա համար ամբողջությամբ կանհետանա»,-պարզաբանել են ընկերության մամուլի ծառայությունում։