Ֆոտոլրտեսներին հաջողվել է լուսանկարել վերածնված թափքով 8-Series կաբրիոլետը: AutoExpress պարբերականի հրապարակած լուսանկարներում ավտոմեքենան ներկայացված է առանց քողարկման: Նորույթը հաջողվել է լուսանկարել Շոտլանդիայում անցկացված թեստերի ժամանակ: Պրեմիերան տեղի կունենա ավելի ուշ՝ հաջորդ տարվա կեսին, հայտնում է Autonews.ru-ն: 

Նորույթի դիզայնը կրկնում ավելի վաղ ներկայացված համանուն կուպեի դիզայնը: Ավտոմեքենան ունի ռադիատորի լայն վանդակաճաղ, լուսադիոդային օպտիկա, սպորտային արտանետման համակարգ՝ քրոմապատ խողովակով: Սպասվում է, որ կաբրիոլետի քաշը կմեծանա 100-125 կգ:

Լուսանկարներում նորույթն ավելի շուտ M850i մոդիֆիկացիայով է ներկայացված: Այս տարբերակը կունենա 4,4-լիտրանոց բենզինային V8 տուրբոշարժիչ, որի հզորությունը կկազմի 530 ձ.ու.: Այսպիսի շարժիչով կուպեն մինչեւ «հարյուրյակ» կզարգացնի 3,7 վայրկյանում: Կաբրիոլետի համար այն կաճի մինչեւ 4 վայրկյան:

Շարժիչը կգործի 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ: Այն կունենա լիահաղորդակ համակարգ, ինքնաարգելափակող հետեւի դիֆերենցիալ եւ արդիականացված արգելակման համակարգ: