Douglas DC-3 ոչ մեծ ինքնաթիռը շաբաթ օրը թռիչքի պահին կործանվել է Տեխաս նահանգում։ Fox News-ի փոխանցմամբ՝ սրահում գտնվող 13 ուղեւորները ողջ են մնացել։

Նրանցից մեկը լուրջ այրվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել, եւս 7 մարդ էլ վնասվածքներ են ստացել։ Աղետից հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, սակայն այն գրեթե անմիջապես շիջվել է օդանավակայանի հրշեջ ծառայության կողմից։ Դեպքի հանգամանքները պարզվում են։