Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բյունո Լե Մերը Վաշինգթոնին կոչ է արել հրաժարվել պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերից, որոնք համաշխարհային տնտեսության համար սպառնալիք են ստեղծում: Նա այս մասին հայտնել է Բուենոս Այրեսում անցկացվող «Մեծ քսանյակի» համաժողովի շրջանակում տեղի ունեցած France-Presse-ի հետ հարցազրույցում:

«Այս տնտեսական պատերազմում միայն պարտվողներ կլինեն: Այն կփլուզի աշխատատեղերը եւ տնտեսական աճի վրա կործանարար անդրադարձ կունենա,- զգուշացրել է Լե Մերը: - Մենք ԱՄՆ-ին խելամտության, բազմակողմ կանոնները հաշվի առնելու ու գործընկերներին հարգելու կոչ ենք անում»:

Ֆրանսիացի նախարարը շեշտել է, որ «համաշխարհային առեւտուրը չի կարող հիմնվել ջունգլիների օրենքի վրա»: «Չի կարելի ընդունել այն վիճակը, երբ եվրոպացիները տուժում են Միացյալ Նահանգների մտցրած սակագներից»,- նշել է նա:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը ամերիկացի գործընկեր Սթիվեն Մնուչինի հետ: