Չինաստանի արեւելքում Շանհայի իշխանությունները Չինաստանի մերձափին մոտեցող «Ամպիլ» թայֆունի հետ կապված անվտանգ վայրեր են տարհանել 192,7 հազար մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով մեգապոլիսի կառավարությանը:

Օդերեւութաբանների կանխատեսումներով այս տարի 10-րդ թայֆունը Շանհայի եւ Չժեցզյան նահանգի մերձափին  կ,ոտենա կիրակի գրեթե կեսօրին: Տեղական ժամանակով 5:00-ի դրությամբ թայֆունը Շանհայի մերձափից 145 կմ հեռավորության վրա էր, այն ժամում մոտ 25 կմ արագությամբ շարժվում է հյուսիսարեւմտյան ուղղությամբ: Սպասվում է, որ ափին հասնելու ժամանակ «Ամպիլի» արագությունը կհասնի ժամում մինչեւ 90 կմ-ի: