ՀԱՀ-ի արեւելքում անհայտ անձինք կրակել են միկրոավտոբուսի վրա, զոհվել է 11 մարդ, մի քանիսը տուժել է, հայտնում է eNCA հեռուստաալիքը:

Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակվողները դուրս են ցատկել թփերի հետեւից եւ սկսել կրակել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ միկրոավտոբուսի ուղեւորները տաքսիստների ասոցիացիայի անդամներ էին, որոնք Քվազուլու-Նատալ նահանգից Յոհանեսբուրգ էին գնում իրենց գործընկերոջ հուղարկավորությունից հետո: