Կիրակի Telegram-ի մեսենջերի աշխատանքում խնդիրները դիտվել են մի շարք երկրներում, հայտնի է դարձել Downdetector ծառայության տվյալներից, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ ռեսուրսների աշխատանքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Օգտատերերը գանգատվում են, որ չեն կարողանում միանալ սերվերին (48 տոկոս), ավտորիզացիա կատարել (27 տոկոս), ինչպես նաեւ հաղորդագրություններ ուղարկել կամ ստանալ (23 տոկոս):

Օգտատերերի հաղորդումների համաձայն՝ ամենից շատ խնդիրների են բախվում Իտալիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Չեխիանի, Հունաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի բնակիչները: