Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետեւանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով նահանգապետ Հուշանգա Բաջանդային:

Վերջինիս տվյալներով՝ տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման կարիք չի եղել: Նահանգապետի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ դեպի  արեւմուտք եւ Բաղդադից 211 կմ դեպի հյուսիս-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ավելի վաղ «Սինհուա» լրատվական գործակալությունը հաղորդել էր 20 տուժածի մասին: