Աթենքի Ակրոպոլիսը կիրակի եւ երկուշաբթի օրվա երկրորդ կեսին փակ է շոգերի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Ատտիկայում վերջին օրերին չափազանց շոգ է, օդի ջերմաստիճանը հասնում է 38-ի, իսկ որոշ շրջաններում՝ 40-ի: Բացի այդ, տարածաշրջանը տաք օդի հոսանքների հետ միասին աֆրիկյան փոշի է եկել:

Շոգի պատճառով  եւ այցելուների եւ աշխատակիցներին պաշտպանելու համար, գործող աշխատանքային օրենսդրության համաձայն, Ակրոպոլիսի հնագիտական օբյեկտը եւ Դիոնիսյան թատրոնը կիրակի օրը՝ հուլիսի 22-ին, եւ երկուշաբթի՝ հուլիսի 23-ին, ժամը 14:00-ից փակ կլինի, հայտնել է մշակույթի նախարարությունը:

Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանի պատմության ամենահայտնի հուշարձանն է: 2017 թվականին այն 2.766 միլիոն մարդ է այցելել: