ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի կողմից Սիրիայի հարավ-արեւմուտքում գործողությունների մասին համաձայնագրի խախտումների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտը:

«Նրանք քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնցից մի քանիսը նախագահներ Թրամփի եւ Պուտինի միջեւ հանդիպման զարգացումն էին: Քննարկված այլ թեմաների թվում էին նաեւ Ռուսաստանի կողմից Սիրիայի հարավ-արեւմուտքում իր պարտավորությունների խախտման փաստը»,- նշվում է հաղորդագրության մեջ: