Աննախադեպ երկարատեւ շոգերի պատճառով գերմանացի գարեջրագործներն արկղերը պակասի խնդրի առջեւ են կանգնել, փոխանցում է DW- ն:

Ոլորտային Insider ամսագրի հրատարակիչ Նիկլաս Օթերի խոսքով՝ շոգ եղանակի տեւական շրջանը փոխել է գարեջրի արտադրողների ծրագրերը, հուլիսի 22-ին կիրակի օրը հաղորդում է DPA լրատվական գործակալությունը: «Սա ողբերգություն է ամբողջ ոլորտի համար»,- հայտարարել էր Օթերը:

Գերմանացի գարեջրագործների միության ներկայացուցչի խոսքով՝ այս տարի ոլորտն արկղերի պակասի լուրջ խնդիր ունի: Ընդ որում, դեֆիցիտի աճը բաժին է ընկել հատկապես ամռան ամիսներին, ինչի կապակցությամբ գարեջրագործները գնորդներին խնդրում են հնարավորինս արագ վերադարձնել դատարկ արկղերը, ասել է Հունհոլցը: