Վիետնամում հզոր արեւադարձային փոթորիկ է մոլեգնել, փոխանցում է TSN-ն: 32 մարդ մահացած է համարվում, եւս 17-ը՝ անհայտ կորած:

Հորդառատ անձրեւներն ու ջրհեղեղները լցրել են Վիետնամի հյուսիսային շրջանները: Փողոցները գետերի են վերածվել, ջրի մակարդակը որոշ տեղերում գոտկատեղին է հասնում: Փրկարարները օգնում են մարդկանց դուրս գալ վտանգավոր տարածքներից, իսկ, ահա, կենդանիները մահանում են: Պաշտոնական տվյալներով՝ աղետի ժամանակ գրեթե 17 հազար կենդանի է մահացել: Բերքը եւս չի հաջողվում փրկել. ավելի քան 80 հազար հեկտար հողատարածք հայտնվել է ջրի տակ:



Վնասներն ու կորուստները վերջնական չեն: Հորդառատ անձրեւները կշարունակվեն, ըստ օդերեւութաբանների, կշարունակվեն եւս առնվազն մի քանի օր:


Հիշեցնենք, որ Միսուրիում՝ Table Rock լճում, ամպրոպի ժամանակ տուրիստական նավակ էր շրջվել, ինչի հետեւանքով 11 մարդ է մահացել: Նավի կապիտանը ուղեւորներին ասել էր փրկարարական բաճկոնակներ չհագնել: