Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 22-ի երեկոյան հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ երկօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը: