Տասը օր է՝ սկսել ենք ուսումնասիրությունները, եւ արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել պետությունը, որ այս կարգի թալան է եղել։ Վստահեցնում եմ, որ առաջիկա մեկ- երկու ամսում զարմանալու եք՝ տեսնելով, թե նախկին իշխանություններն ինչպես են վերաբերվել պետությանը»,- ասաց Սանասարյանը։