Պետական վերահսկողական ծառայությունը զբաղվել է եւ «Վեոլիա ջուր» եւ «Սանիթեք»-ի գործունեությամբ։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23–ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի  ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Քաղաքապետարանում մեր նախաձեռնությամբ այսօր քննարկում է եղել, այդ ընկերությունները տեղեկացրել են, որ տեխնիկական խնդիրներ են ունեցել, համալրում են իրենց տեխնիկաները։ Այնպես որ զբաղվում ենք այդ խնդրով։ Ջրի դեպքում եւս խնդիրներ են եղել, մենք զբաղվել ենք այդ հարցով, առաջիկայում նույնպես զբաղվելու ենք, որ ջրի որակի ու անջատումների հետ խնդիրներ չլինեն»,-հայտարարեց Դավիթ Սանասարյանը։ Նա ընդգծեց, որ վաղվանից «Սանիթեք»-ի հետ դուրս են գալու աշխատանքի եւ փորձելու են հասկանալ խնդիրները։