Երեւանը հայտնվել է 2018 թվականին զբոսաշրջիկների ամառային ճամփորդությունների համար ԱՊՀ լավագույն քաղաքների վարկանիշային ցուցակի չորրորդ հորիզոնականում։  Վարկանիշային ցուցակը կազմել է «ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը։ ԱՊՀ քաղաքների վարկանիշը ներկայացվել է 2018 թվականի ամռանը կատարված տուրուղեւորությունների վերլուծության հիման վրա։

ԱՊՀ քաղաքների թոփ 10–ում 2018 թվականի ամռանը ներառվել են Բաքուն՝ Ադրբեջանում, Մինսկը՝ Բելառուսում, Ալմա Աթան՝ Ղազախստանում, Երեւանը՝ Հայաստանում, Աստանան՝ Ղազախստանում, Բիշքեքը՝ Ղրղզստանում, Տաշկենտը՝ Ուզբեկստանում, Քիշնեւը՝ Մոլդովայում, Դուշանբեն՝ Տաջիկստանում եւ Աշխաբադը՝ Թուրքմենստանում։

Միջինում ռուսաստանցի զբոսաշրջիկները հանգստի համար ԱՊՀ քաղաքներում ու հանգստավայրերում սննդի եւ կեցության վրա ծախսում են 50-100 դոլար օրական։