Եվրասիական բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ԵՏՄ-ում Մոլդովային դիտորդ երկրի կարգավիճակ տրամադրելու մասին որոշմանը, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Եվրասիական բարձրագույն խորհրդի որոշմամբ հավանություն է ստացել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ երկրի կարգավիճակի մասին դրույթը: Այդպիսի կարգավիճակ է տրամադրվել Մոլդովային»,- ասել է Մեդվեդեւը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ: