Եվրասիական տնտեսական միության խորհուրդը մինչեւ տարեվերջ կհամաձայնեցնի ավիապատահարների քննության միջպետական մարմնի ստեղծման մասին որոշումը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ավիացիոն պատահարների քննության մարմին ստեղծելու հարցի առնչությամբ ցանկանում եմ նշել, որ փորձագիտական գնահատականների համաձայն՝ այս հարցի համաձայնեցումը կարող է ավարտվել ընթացիկ տարում: Այս կապակցությամբ, մեր կարծիքով, կարեւոր է կողմնորոշվել այն հարցում, որպեսզի բացառվի նոր ստեղծվող մարմնի գործառույթները կրկնվելու հնարավորությունը Միջպետական ավիացիոն կոմիտեի գործառույթների հետ»,- ասել է Փաշինյանը: