Իտալական Սիցիլիա կղզու Տրապանի քաղաքի դատախազությունը հետաքննություն է սկսել իրավապաշտպան կազմակերպությունների ավելի քան 20 կամավորների դեմ, որոնք  կասկածվում են դեպի Իտալիա անօրինական միգրացիային աջակցելու համար, հաղորդում է DW-ն:

Կասկածյալների թվում են հայտնվել  «Բժիշկներ առաց սահմանների», Save the Children ( «Փրկենք երեխաներին») Միջազգային բարեգործական կազմակերպությունների  կամավորները, ինչպես նաեւ  գերմանական Iuventa նավի Jugend rettet («Երիտասարդությունը փրկում է») հկ-ի անձնակազմի տասը անդամներ:

Մի քանի ամսվա ընթացքում Iuventa-ի անձնակազմը Միջերկրական ծովում գտնվողհազարավոր փախստականների է փրկել, ովքեր այլ նավերով Իտալիա են տեղափոխվել: 2017 թվականի ամռանը Իտալիայի իշխանությունները Տրապանիի դատախազության հրամանով բռնագրավել են Iuventa-ն, որին մեղադրում էին  անօրինական միգրացիային աջակցելու համար, մասնավորապես Լիբիայից ապօրինի միգրանտներին տեղափոխողների հետ դավադրության համար: