Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 18:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմաբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 18:46-ին: Այրվել են պատշգամբը 5 քմ, օդորակիչը՝ մասամբ, մեկ բազմոց եւ կենցաղային իրեր:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: