Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», - նշել է նա:

Նշենք, որ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների ավելի քան 3 հազար զինծառայողներ, պաշտոնապես կբացվի օգոստոսի 1-ին Վազիանի ռազմական օդակայանի տարածքում (Թբիլիսի արվարձան) եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 15-ը։

Զորավարժություններին կմասնակցեն զինվորներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ադրբեջանից եւ Հայաստանից: