Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի դեմ 2 քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ աշխատանքից հեռացված եւ վերջերս վերականգնված դասախոս Գագիկ Համբարյանը:

«Պարոն Մինասյանի դեմ այս պահին 2 քրեական գործ կա հարուցված, մեկը 308 հոդվածի առաջի ն մասով, այսինքն՝ պաշտոնական դիրքը չարաշահում, որը կոնկրետ վերաբերում է բուհի գրադարանի ոչնչացմանը, իսկ 2-րդ գործը հարուցվել է 3 օր առաջ՝ 314 հոդված՝ պաշտոնական  կեղծիք: Իմ տեղեկություններով դա վերաբերում է ՇՊՀ-ից ստացած կրթական լիցենզիաներին, երբ որ բուհն իրավունք չունենալով համապատասխան կրթական ծրագրեր մատուցել, այդ լիցենզիաները ստացել էր կեղծիքի միջոցով: Այստեղ  ավելի հետաքրքիր իրադարձություններ էլ են սպասվում, փորձենք չշտապել, ես հույս ունեմ, որ արդարադատությունն իրոք կհաղթի եւ բոլոր այն անձինք, որ ՇՊՀ-ն 1,5 տարվա ընթացքում ծնկի բերեցին եւ ֆինանսապես թալանեցին, իրենց գրպաններից պետք է հատուցեն այդ ամբողջ վնասը»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Համբարյանը նշեց, որ Սահակ Մինասյանի նման աշխատելոճը կապված է եղել նախկինում ՀՀԿ-ի կողմից հովանավորվելու հետ:

«Սահակ  Մինասյանի բեսպրեդելային եւ ամենաթողությամբ բուհը ղեկավարելու  հիմքերում ընկած է հենց այն հանգամանքը, որ  ինքը միշտ հովանավորվել է իշխանությունների կողմից, հատկապես ինքը միշտ հպարտանում էր իր սերտ կապերով Սերժ Սարգսյանի հետ եւ սրանով կարելի է  բացառտրել նրա այդ աշխատաոճը»,-ընդգծեց նա: