ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվում է 2013-2018 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վարդենիսի տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով նպաստառու բնակիչները անապահով համարվող ընտանիքի գնահատման համակարգում հաշվառվելու օրվանից ընտանեկան նպաստի գումարից մաս-մաս միջնորդի միջոցով նրանց են փոխանցել գումար:

Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների արդյունքում տուժած քաղաքացիներին ոստիկանությունից խնդրում են դիմել Վարդենիսի քննչական բաժին (ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 47) կամ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին (ք. Վարդենիս, Ազգալդյան 3):