16-ամյա լիբանանուհին շահել է Ամալ Քլունիի կրթաթոշակը: Star-ի հաղորդմամբ՝ Քամար Օմարին կրթաթոշակի շնորհիվ կկարողանա Հայաստան գալ՝ Դիլիջանի UWC Dilijan College միջազգային դպրոցում ուսանելու: Ապագայում Օմարին մտադիր է պայքարել մանկական ամուսնությունների եւ բռնաբարությունների դեմ:

«Այս կրթաթոշակը Լիբանանից երիտասարդ կանանց ամբողջ կյանքի համար հնարավորություն է: Արտերկրում ուսումը կարող է տրանսֆորմացնող լինել: Շնորհակալ եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ այդ վառ ու տաղանդավոր երիտասարդ կանանց առջեւ դռները բացելու համար»,- ասված է 40-ամյա Ամալ Քլունիի հայտարարությունում:

Օմարին պատմել է նաեւ, որ իր մայրն արտասվել է՝ իմանալով, որ դուստրն արդեն օգոստոսից սովորելու է Հայաստանում միջազգային դպրոցում: