Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ նախորդ նիստին հնչեցված որոշակի մտավախություններին, որ հնարավոր են  դեպքեր, երբ անձը, ստանալով, օրինակ` ԱԱՀ-ի երեք տարվա արտոնություն, այնուհետեւ որոշակի սնանկացման կամ լուծարային գործընթացում ներգրավվածության հետեւանքով այդ օրինական գումարները չվերականգնեն պետբյուջե:

«Ես ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ վերջին երեք տարվա ամբողջ տեղեկատվությունը հանել ենք եւ ուսումնասիրում ենք այն բոլոր դեպքերը, որ հետագայում արտոնության ժամկետը լրանալուց հետո պետբյուջե վճարումներ չեն կատարվել: Բոլոր դեպքերը հատ-հատ ուսումնասիրելու ենք եւ գնահատական ենք տալու»,-ասաց Անանյանը: